«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սիրիացի խռովարարները առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին

Սիրիացի խռովարարները առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին
14.10.2013 | 16:27

Սիրիացին խռովարարները առևանգել են Միջազգային Կարմիր խաչի վեց և սիրիական Կարմիր մահիկի մեկ աշխատակցի: Այդ մասին հայտարարել է միջազգային կազմակերպությունը:

Առևանգումը տեղի է ունեցել սիրիական Իդլիբ նահանգում, երբ Կարմիր խաչը ցանկացել է դեղորայք հասցնել տեղի հիվանդանոցներին:

Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ պարզ չէ, թե ովքեր են առևանգողները և հիշեցրել է, որ իրենց կազմակերպությունն օգնում է հակամարտության բոլոր կողմերին: Առևանգման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ